Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Արևելյան սուրճն ու երկարակեցության գաղտնիքը.

Արևելյան սուրճն ու երկարակեցության գաղտնիքը.

Երկարակեցության գաղտնիքն ավելի հասանելի է, քան կարծում ենք: Ավելին՝ այն կարող է լինել մեր առավոտյան սուրճի գավաթում․ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ բաժակ արևելյան սուրճը կարող է նպաստել սրտանոթային համակարգի առողջության բարելավմանն ու երկարակեցությանը:

Ուսումնասիրության արդյունքները տպագրվեցին Vascular Medicine ամսագրում: Ուումնասիրվել էին Հունաստանի Իկարիա կղզու բնակիչները, ովքեր աշխարհում ամենաերկարակյացների թվում են: Համեմատության համար ասենք, որ եվրոպացիների ընդամենը 0.1 %- ն է հատում իննսունամյակի շեմը: Իսկ այս կղզու բնակիչների դեպքում այդ թիվը 1 տոկոս է:

Հետազոտությանը մասնակցել է 65 և ավելի տարեկան 142 իկարիացի (71 կին և 71 տղամարդ), ովքեր իրենց կյանքն անց են կացրել կղզում:

 

Վերլուծության մեջ ներառվել են բժշկական հետազոտություններ (շաքարախտ, արյան բարձր ճնշում) և հարցաթերթիկներ՝ մասնակիցների ապրելակերպի, սուրճ խմելու, ընդհանուր առողջության և էնդոթելիալ բջիջների գործունեության վերաբերյալ:

Էնդոթելով պատվում են արյունատար անոթները, որի վրա ազդեցություն են թողնում կենսակերպն ու տարիքը:

 

Հետազոտողները պարզեցին, որ մասնակիցների 87%-ն իր ամենօրյա սննդակարգում ներառում է արևելյան եռացրած սուրճ, և այդ մարդկանց էնդոթելիալ բջիջներն ավելի բարվոք վիճակում են, քան այլ տեսակի սուրճ խմողներինը:

 

Սուրճի սպառումը դրական ազդեցություն է ունեցել էնդոթելիալ բջիջների գործառույթի վրա նույնիսկ այն մասնակիցների, ովքեր արյան բարձր ճնշում ունեին:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ եռացրած սուրճը հարուստ է պոլիֆենոլներով ու հակաօքսիդանտներով, պարունակում է կոֆեինի չափավոր քանակ, և, քանի որ տալիս է նստվածք բաժակի հատակին, չի վտանգում օրգանիզմը: Այս ամենի շնորհիվ եռացրած, սովորական սուրճն ավելի շատ դրական ազդեցություն ունի, քան կոֆեին պարունակող մյուս ըմպելիքները:

Սկզբնաղբյուր. civilnet.am
Լուսանկարը. www.coffeemag.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ